AM
4 Ապրիլ 2026 - 09:29 AMT

Քաղաքացին ընկել է ջրամբարը, ընկերը՝ նետվել օգնելու․ Երկուսն էլ ջրահեղձ են եղել

Ապրիլի 4-ին՝ ժամը 05։49-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Երևանի ջրամբարներից մեկը, իսկ ընկերը նետվել է օգնելու նպատակով․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական խմբերը, ԵՓ վարչության հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկը, հատուկ ջրափրկարարական ջոկատի ծառայողները, ինչպես նաև ոստիկանները։

Փրկարարական գործողությունների ընթացքում ջրասուզակը ջրամբարում հայտնաբերել է և դուրս է բերել ջրահեղձ եղած երկու քաղաքացիների մարմինները։