AM
8 Ապրիլ 2026 - 13:41 AMT

Երևանի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան միայն Կենտրոնում

Երևանի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում՝ մարտի 31-ին, ապրիլի 1-3-ը և 6-ին:

Նոր Նորքում, Արաբկիրում և Շենգավիթում գերազանցումներ չեն արձանագրվել։

Ազոտի երկօքսիդի պարունակության բարձր մակարդակ է արձանագրվել Նոր Նորքում՝ մարտի 31-ին, ապրիլի 1-3-ը և 6-ին, ինչպես նաև Կենտրոնում՝ մարտի 31-ին, ապրիլի 1-3-ը և 5-6-ը։ Շենգավիթում նման դեպք գրանցվել է ապրիլի 1-ին, իսկ Արաբկիրում գերազանցումներ չեն եղել։

Միևնույն ժամանակ, ծծմբի երկօքսիդի պարունակությունը նշված ժամանակահատվածում չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։