AM
10 Ապրիլ 2026 - 06:57 AMT

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է, մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում

Ժամը 9:00-ի դրությամբ հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը:

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։

Գավառի, Ճամբարակի, Դիլիջանի, Ստեփանավանի, Սպիտակի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում և Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Սառնակունք բնակավայր ձյուն է տեղում, իսկ Հրազդանի, Թումանյանի, Անիի և Ապարանի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի կցորդով տրանսպորտային միջոցների համար։