AM
10 Ապրիլ 2026 - 12:03 AMT

Շիրակում վթարի հետևանքով 6 մարդ զոհվել, այդ թվում՝ 2 երեխա

Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում վթարի հետևանքով 6 մարդ զոհվել, այդ թվում՝ 2 երեխա:

Ապրիլի 10-ին, ժամը 11։51-ին բախվել են «BMW» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել։

«Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով 5 երեխա հոսպիտալացվել է, որոնցից երկուսի կյանքը, ցավոք, փրկել չի հաջողվել: Կազմակերպվում է տուժած 3 երեխայի տեղափոխումը երևանյան բուժհաստատություն»,-հայտնում է առողջապահության նախարարությունը:

Ընդհանուր առմամբ տուժել է 11 անձ:

«Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր: Գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Պատահարից գրանցվել է 6 քաղաքացու մահ»,-ասվում է հաղորդագրության մեջ: