AM
10 Ապրիլ 2026 - 14:55 AMT

Փաշինյան․ Հյուսիս-Հարավի Գյումրի տանող հատվածի պաշտոնական բացումը կնշենք ավտոերթով

Հյուսիս-Հարավի Գյումրի տանող հատվածի պաշտոնական բացումը կնշվի ավտոերթով: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ավտոերթը նախատեսված է ապրիլի 19-ին:

«Բոլորիդ հրավիրում եմ՝ Ձեր ավտոմեքենաներով։ Գնում ենք Գյումրիում մեր սիրելի գյումրեցիների հետ լավ օր անցկացնելու, իրար շնորհավորելու»,– գրել է Նիկոլ Փաշինյանը:

Նա ցանկացողներին հորդորել է գրանցվել QR կոդով կամ հղումով։

Փաշինյանը նաև նշել է, որ շարժվելու ժամի և վայրի մասին լրացուցիչ կտեղեկացվի զանգով։

ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին: