AM
11 Ապրիլ 2026 - 09:27 AMT

Հայաստանը հյուրընկալել է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը

Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը։

Միջոցառմանը մասնակցում են տարբեր երկրների ազգային օլիմպիական կոմիտեների նախագահներն ու գլխավոր քարտուղարները, որոնց ընդունել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, հայտնում է Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն:

Համաժողովը կարևոր հարթակ է տարածաշրջանի սպորտային կառույցների միջև համագործակցության խորացման և կապերի ամրապնդման համար։