AM
13 Ապրիլ 2026 - 08:32 AMT

6 մարդու մահվան ելքով վթարի գործով 1 անձի դեմ հետապնդում է հարուցվել․ Նա կձերբակալվի

Ապրիլի 10-ին Շիրակի մարզի Աղին բնակավայրի տարածքում տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ արդեն հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից, գրում է Factor.am-ը:

Հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ)։

Վերջինիս վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում:

Առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ ողբերգական վթարի հետևանքով տուժած քաղաքացիների առողջական վիճակը շարունակել է մնալ ծանր և ծայրահեղ ծանր։ Տուժածները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։

Ապրիլի 10-ին տեղի ունեցած վթարը խլել է 6 մարդու կյանք, այդ թվում 2 երեխայի: