AM
13 Ապրիլ 2026 - 12:37 AMT

Կադաստրի անունից կեղծ SMS-ներ են տարածվում․ Կոմիտեն հորդորում է չբացել հղումները

Ապրիլի 13-ին ծառայություններ մատուցող կազմակերպությունից Կադաստրի կոմիտեն ստացել է տեղեկություն, որ կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրություններ, որոնք որևէ առնչություն չունեն Կադաստրի կոմիտեի գործառույթների հետ։

Այս պահին նամակներն առավելապես ունեն այսպիսի բովանդակություն. «Booking.com: Refund of 243,360 AMD has been processed. Please verify your card details within 24 hours to receive the money: [հղում]», հայտնում է Կադաստրի կոմիտեն:

Կոմիտեն հորդորում է չարձագանքել նման հաղորդագրություններին, դրանց միջոցով չտրամադրել անձնական տվյալներ:

«Եթե ուղարկվում են հղումներ, չբացել դրանք»,-ասվում է հաղորդագրության մեջ: