AM
15 Ապրիլ 2026 - 06:14 AMT

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Ապրիլի 14-ին մահացել է զինծառայող Նարեկ Արշակի Հակոբյանը: Այդ մասին հայտնել են պաշտպանության նախարարությունից, տեղեկացնում է Factor.am-ը:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի 1-ին մասով, որը վերաբերում է զինծառայողին ինքնասպանության հասցնելուն, հայտնում է Քննչական կոմիտեն։

Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ավելի վաղ shamshyan.com-ը հայտնել էր, որ Նուբարաշենի կրակարաններից «Մուրացան» զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին 19-ամյա զինծառայող է մահացել՝ ստացած հրազենային վիրավորումից։