Հայաստանը պաշտոնապես միացել է BES Solution Fund-ին՝ դառնալով Բիոկենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների ցանցի (Biodiversity and Ecosystem Services Network) շրջանակում աջակցություն ստացող 13-րդ երկիրը, հայտնում է շրջակա միջավայրի նախարարությունը։
«Այս համագործակցությունը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ կերպով ամրապնդել կենսաբազմազանության վերաբերյալ գիտելիքների ներառումն ազգային քաղաքականությունների և գործնական միջոցառումների մեջ՝ այն պայմաններում, երբ բնության ոլորտում առկա մարտահրավերներն ու հնարավորությունները արագ են փոփոխվում»,-»,- ասվում է հաղորդագրությունում։
Նախաձեռնությունը կնպաստի կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների մոտեցումների ավելի արդյունավետ ինտեգրմանն ազգային քաղաքականությունների և զարգացման պլանավորման գործընթացներում՝ ներառյալ IPBES գնահատումների և տեղական գիտելիքների համակարգված կիրառումը։
Միաժամանակ այն կխթանի համագործակցության ամրապնդումը քաղաքականություն մշակողների, գիտնականների և տեղական համայնքների միջև՝ նպաստելով էկոհամակարգերի վերականգնման, բնական ռեսուրսների կայուն օգտագործման և կլիմայական դիմակայունության ուղղությամբ գործնական մոտեցումների զարգացմանը:
2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP 17) կանցկացվի Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնում:





