Հետիոտնի անվտանգ տեղաշարժը ապահովելու, ինչպես նաև տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ապրիլի 17-ից փոփոխություն է կատարվելու Վաղարշյան փողոցում երթևեկության կազմակերպման մեջ։
Վաղարշյան 14/1 հասցեին հարակից՝ Վաղարշյան փողոցը հատող հետիոտնային անցումը կապամոնտաժվի, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
«Հետիոտներին հորդորում ենք օգտվել Վաղարշյան և Հր.Քոչար փողոցների կամ Վաղարշյան և Ավետ Ավետիսյան փողոցների խաչմերուկներում առկա կարգավորվող հետիոտնային անցումներից, որոնք հեռու են նշված հատվածից մոտ 100 մ»,– նշված է հաղորդագրության մեջ։





