Ապրիլի 7-13-ն ընկած ժամանակահատվածում Երևանի 3 վարչական շրջանում օդի աղտոտվածությունը գերազանցել է սահմանային նորմեր, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Փոշու մակարդակը անցել է սահմանային թույլատրելի ցուցանիշը հետևյալ վայրերում՝
◾️ Կենտրոն վարչական շրջանում՝ ապրիլի 7-9-ը և 12-13-ը,
◾️ Նոր Նորք վարչական շրջանում՝ ապրիլի 8-ին,
◾️ Շենգավիթ վարչական շրջանում՝ ապրիլի 10-ին,
◾️ Արաբկիր վարչական շրջանում գերազանցում չի արձանագրվել։
Ազոտի երկօքսիդի խտությունը նույնպես բարձրացել է սահմանված շեմից՝
◾️ Նոր Նորք վարչական շրջանում՝ ապրիլի 7-ին և 9-13-ն ընկած օրերին,
◾️ Կենտրոն վարչական շրջանում՝ ապրիլի 9-ին և 12-13-ը,
◾️ Արաբկիր վարչական շրջանում՝ ապրիլի 13-ին,
◾️ Շենգավիթ վարչական շրջանում գերազանցում չի արձանագրվել։
Միևնույն ժամանակ, ծծմբի երկօքսիդի մակարդակը պահպանվել է թույլատրելի սահմաններում և չի անցել սահմանված կոնցենտրացիան։





