Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ FIDE-ն, արձագանքել է Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, Մանկավարժական համալսարանի Շախմատի և սպորտի ամբիոնի վարիչ, «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Սմբատ Լպուտյանի ձերբակալմանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ մեջբերլով հայտարարության տեքստը:
FIDE-ն կարևորել է Շախմատի գիտահետազոտական կենտրոնի դերը:
«Ցանկանում ենք առանձին նշել, որ Շախմատի գիտահետազոտական կենտրոնի գործունեությունը վաղուց կարևոր նշանակություն ունի շախմատային գիտության զարգացման և FIDE-ի կրթական ծրագրերի համար։ Սա հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով, որ «Շախմատը դպրոցներում» ծրագիրն ընթացիկ տարում FIDE-ի գործունեության առաջնահերթ ուղղություններից մեկն է»,-ասվում է հայտարարության մեջ:
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակում ձերբակալվել էինն Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը, նրա որդին, ինչպես նաև նույն համալսարանի Շախմատի և սպորտի ամբիոնի վարիչ, «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Սմբատ Լպուտյանը։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա ազատ է արձակվել։ Իրավապահ մարմինները նրան մեղադրանք են առաջադրել, սակայն խափանման միջոց են կիրառել երկրից բացակայելու արգելքը։





