AM
20 Ապրիլ 2026 - 06:55 AMT

Բուհերի ընդունելության կարգում փոփոխություններ են կատարվել

Փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ պետական և ոչ պետական բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում: Կառավարությունը հավանություն է տվել որոշման նախագծին:

Փոփոխությունները և լրացումները պայմանավորված են բուհեր ընդունելության գործընթացի ընթացիկ կարգավորման անհրաժեշտությունից՝ հաշվի առնելով, որ վերանայվել է հանրակրթության պետական չափորոշիչը, սահմանվել են միջնակարգ կրթության ծրագրի շրջանավարտին ներկայացվող որակական նոր պահանջներ, մշակվել և հաստատվել են նոր առարկայական ծրագրեր, ուսումնական պլաններ, դասագրքեր և ուսումնական գործընթացի բովանդակությանն առնչվող այլ ուսումնական նյութեր, հայտնում է Factor.am-ը:

Ընդունելության քննությունների կազմակերպման ընթացքում նախատեսվել են խելամիտ հարմարեցումներ կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող անձանց համար։

Կարգում ավելացվել է նոր դրույթ, ըստ որի՝ համապատասխան փուլերի հայտագրման ժամկետների ավարտից հետո տասնօրյա ընթացքում նման դիմորդները կամ նրանց օրինական ներկայացուցիչները դիմում են ԳԹԿ՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթեր, այդ թվում՝ բժշկական տեղեկանքներ։ Սա հնարավորություն է տալիս ապահովել համապատասխան պայմաններ քննությունների ժամանակ՝ ներառյալ բանավոր և գրավոր հաղորդակցության այլընտրանքային միջոցներ, անհատական տեխնիկական սարքեր, ժեստերի թարգմանիչների ներգրավում և այլ աջակցություն։

Սահմանվել է նաև, որ մինչև 2029-2030 ուսումնական տարին ընդունելության կազմակերպման ընթացակարգում էական փոփոխություններ չեն կատարվել։

2026-2027, 2027-2028 և 2028-2029 ուսումնական տարիներին ընդունելությունը շարունակվել է իրականացվել Արարատյան բակալավրիատի քննություններով՝ ինչպես նախորդ տարիներին։ Միայն 2029-2030 ուսումնական տարվանից, «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի համաձայն, ընդունելության մրցույթի կազմակերպումն արդեն վերապահվելու է բուհերին։

Կարգում փոփոխվել է նաև «շտեմարաններ» հասկացության կիրառությունը։ Վեջիններս այլևս չեն հրատարակվում և չեն կիրառվում որպես բուհերի ընդունելության քննությունների անցկացման համար նախապատրաստվող առաջադրանքների, թեստերի մշակման աղբյուր։

Հետևաբար, միասնական քննությունների կազմակերպման գործընթացում քննական նյութերի համապատասխանությունը նոր չափորոշիչով սահմանված առարկայական ծրագրերին և դասավանդված ուսումնական նյութին ապահովելու նպատակով՝ սույն որոշմամբ «շտեմարաններ» հասկացության փոխարեն ամրագրվում է «ուսումնական գործընթացի բովանդակությանն առնչվող այլ ուսումնական նյութեր» ընդհանուր հասկացությունը: Այն ներառում է նաև հանրակրթական ուսհաստատություններում գործածության երաշխավորված համապատասխան մոդուլները՝ որպես հիմնական ուսումնական ռեսուրսներ

Հստակեցվել է նաև ընդունելության առաջին փուլի վերջնաժամկետը։ Դիմում-հայտ ներկայացրած դիմորդները հնարավորություն կունենան մինչև դեկտեմբերի 25-ը կատարել փոփոխություններ կամ հրաժարվել հայտից։ Առաջին փուլը ներառում է դեկտեմբերի 15-25-ն ընկած ժամանակահատվածը։ Միաժամանակ կատարվել են նաև այլ տեխնիկական բնույթի ճշգրտումներ։

Ընդունված որոշումը համապատասխանում է «Հայաստան 2050» վերափոխման ռազմավարությանը, կրթության զարգացման մինչև 2030 թվականը պետական ծրագրին, ինչպես նաև կառավարության 2021-2026 թվականների ծրագրով սահմանված բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխման առաջնահերթություններին։