AM
20 Ապրիլ 2026 - 08:34 AMT

Սպասվում են տեղումներ, 4-6 աստիճանով կցրտի

Հանրապետության տարածքում` ապրիլի 20-21-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Ապրիլի 20-21-ին, 22-ի գիշերն առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։ Ապրիլի 20-22-ին, 24-ին տեղումները լեռնային շրջաններում գիշերը և առավոտյան ժամերին կլինեն թաց ձյան տեսքով։ Ապրիլի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 20-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, ապրիլի 22-24-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևանում ապրիլի 20-21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, ապրիլի 20-ին տեղումները կլինեն առավել ինտենսիվ։ Ամպրոպի ժամանակ՝ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-18մ/վ արագությամբ։ Ապրիլի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +13-15-ի, իսկ երեկոյան՝ +10-12 աստիճանի։