AM
20 Ապրիլ 2026 - 10:07 AMT

Քաղաքապետ. 8 նոր ավտոբուսի գումար է հավաքագրվել

Նախկինում տրանսպորտի համար չվճարող անձանց վճարելու հաշվին երկու շաբաթվա ընթացքում հավաքվել է 8 նոր ավտոբուսի գումար, հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Որքան էլ մեր նոր մեթոդը որոշակի անհարմարություններ ստեղծում է, այնուամենայնիվ, հավաքագրման ու կարգապահության տեսանկյունից այն բավական էֆեկտիվ է»,- ասել է նա, հայտնում է Radar Armenia-ն:

Ավինյանը նաև նշել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում սպասվում է 45 նոր տրոլեյբուսի մատակարարում՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է նախապատրաստել 170 նոր ավտոբուսի գնման հայտը։

Քաղաքապետին զեկուցվել է, որ ներկայում տրոլեյբուսները գտնվում են ճանապարհին՝ Ռուսաստանի Դաշնությունում։

Ապրիլի 6-ին Ավինյանը կոչ էր արել բոլոր ավտոբուսների վարորդներին ներգրավվել ուղեվճարների հավաքագրման գործընթացում՝ շեշտելով, որ հավաքագրման մակարդակից կախված են նաև արտաժամյա վճարումները։