AM
20 Ապրիլ 2026 - 11:33 AMT

Գառնիկ Չոլաքյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Հայաստանի ծանրամարտի հավաքականը նվաճել է առաջին մեդալը 2026 թվականի մեծահասակների Եվրոպայի առաջնությունում, որն անցկացվել է Վրաստանի Բաթում քաղաքում։ Երկամարտում 274 կգ ընդհանուր արդյունքով Գառնիկ Չոլաքյանը դարձել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն։

Տղամարդկանց 60 կգ քաշային կարգում Չոլաքյանը պոկում վարժությունում երկու հաջող մոտեցմամբ բարձրացրել է 120 կգ և 124 կգ՝ դառնալով արծաթե մեդալակիր այս ձևում, հայտնում է Արմենպրեսը:

Հրում վարժությունում հայ մարզիկը բարձրացրել է 145 կգ և 150 կգ, ինչի արդյունքում նվաճել է բրոնզե մեդալ։

Նույն քաշային կարգում 275 կգ արդյունքով Եվրոպայի չեմպիոն է դարձել Բուլղարիան ներկայացնող Անգել Ռուսևը։