Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունը բարելավելու նպատակով ապրիլի 22-ից Հովսեփ Էմինի փողոցից դեպի Դավթաշենի կամուրջ ձախ շրջադարձը կարգելվել է։
Վարորդներին առաջարկվել է երթևեկությունը շարունակելու համար տվյալ հատվածում կատարել աջ շրջադարձ դեպի Այգեկցու փողոց, այնուհետև Վաղարշյան փողոցով շարժվել դեպի Դավթաշենի կամուրջ, հայտնում է քաղաքապետարանը:
Հովսեփ Էմինի փողոցից մինչև Այգեկցու փողոց ընկած ճանապարհահատվածում կանգառն արգելվել է։





