AM
21 Ապրիլ 2026 - 06:13 AMT

21:00-ից հետո Սարյան փողոցի մայթերին հարակից մեքենաների կայանումը կարգելվի

Երևանում Սարյան փողոցում ժամը 21:00-ից հետո մայթերին հարակից հատվածներում ավտոմեքենաներ կայանելն արգելվում է, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

«Երևանում Սարյան փողոցում իրականացվող միջին նորոգման գործընթացը չխոչընդոտելու համար խնդրում ենք ժամը 21:00-ից հետո մայթերին հարակից հատվածներում ավտոմեքենաներ չկայանել»,– նշված է հաղորդագրության մեջ։