Ապրիլի 20-ի ուշ երեկոյան դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին: Դանակահարած անձը, նախնական տեղեկություններով, ոչ սթափ վիճակում է եղել։ Այդ մասին հայտնել է ՀՀ ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը, հայտնում է Sputnik Արմենիան:
«Ըստ նախնական տեղեկությունների՝ վեճ է ծագել ուղևորի և վարորդի միջև։ Նախնական տվյալներով՝ ուղևորը եղել է ոչ սթափ վիճակում և դանակով հարված է հասցրել վարորդին»,- ասել է Սարգսյանը։
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Դեպքը տեղի է ունեցել Հալաբյան փողոցում:





