«Երևանի ավագանու Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը ներկայացրել է նախագիծ, որով առաջարկվում է Ամիրյան փողոցը վերանվանել Պապ թագավորի անունով։Նախագծի քննարկումը հետաձգվել է քվորումի բացակայության պատճառով:
Նիստի ընթացքում նախաձեռնությունը միանշանակ աջակցություն չի ստացել, և մի շարք խմբակցություններ արտահայտվել են դրա դեմ, հայտնում է Aysor.am-ը:
Նշվել է, որ նախագիծը նախապես չի քննարկվել ավագանու խմբակցությունների հետ, մինչդեռ նախկինում ձևավորվել է մոտեցում, ըստ որի Ամիրյան փողոցի անվանակոչության հարցը պետք է լուծվի համախոհությամբ։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նույնպես անդրադարձել է հարցին՝ ներկայացնելով իր դիրքորոշումը։
«Նույնիսկ չեմ էլ իմացել ով է այդ մարդը, և երբ մի փորք խորանում ես, հասկանում ես, որ, բացի նրանից, որ ինքը 26 կոմիսարներից մեկն է եղել, գեղեցիկ ազգանուն է ունեցել, այլ ոչ մի արժանիք առանձնապես չունի։ Եվ Երևանի ամենակենտրոնական փողոցներից մեկն իր անունով է անվանակոչված։ Կասկած չունեմ, որ այդ փողոցը վստահորեն պետք է անվանակոչվի»,-ասել է նա:
Տիգրան Ավինյանը առաջարկել է շարունակել քննարկումները մյուս խմբակցությունների հետ և համաձայնության հասնելու դեպքում հարցը կրկին ներառել առաջիկա նիստերի օրակարգում։





