AM
22 Ապրիլ 2026 - 08:37 AMT

Փաշինյան․ Քաղաքացու օրն Ամիրյան փողոցում լինելու է այսպես ասած «Խորոված փարթի»

Քաղաքացու օրն Ամիրյան փողոցում լինելու է այսպես ասած «Խորոված փարթի»՝ պահպանելով հեղափոխության ձևավորված ավանդույթները, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան եթերում` անդրադառնալով Քաղաքացու օրվա միջոցառումներին:

«Խորոված փարթին» մեկնարկելու է 13:00-ին:

«Իսկ երեկոյան՝ ժամը 20:00-ին, Հանրապետության հրապարակում մեծ տոնական համերգ է լինելու և, իհարկե, ես էլ այնտեղ եմ լինելու, մասնակցելու եմ և հույս ունեմ նաև բոլորիդ տեսնել այնտեղ:

Շաբաթ օրը կեսօրից մինչև ուշ երեկո՝ Ամիրյան փողոցում և Հանրապետության հրապարակում»,- նշել է նա:

Ապրիլի 25-ին Քաղաքացու օրվա առթիվ Երևանի Հանրապետության հրապարակում անցկացվելու է «Խաղաղության ձայնը» երաժշտական փառատոնը։ Ելույթ են ունենալու ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային ճանաչում ունեցող արտիստներ՝ Imany, Outlandish, Willy William-ը, In-Grid-ը, Իվետա Մուկուչյանը: