Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանն ապրիլի 24-ին քառորդ եզրափակիչում հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ:
Նա առնվազն բրոնզե մեդալ է ապահովել Բրազիլիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
2-րդ ռաունդում Չալոյանի հարվածաշարից հետո թուրք բռնցքամարտիկը վնասվածք է ստացել։ Մրցավարները, գնահատելով մինչև այդ մարզիկների վաստակած միավորները, հաղթանակը շնորհել են Չալոյանին։
Նա կպայքարի եզրափակչի ուղեգրի համար։
Ռուդոլֆ Գարբոյանը 1/4 եզրափակչում պարտվել է:





