Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով սահմանվել են երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը:
Ապրիլի 25-ին ժամը 00։00-ից մինչև ապրիլի 26-ի ժամը 05։00-ն սահմանափակվել է երթևեկությունը Ամիրյան փողոցում՝ Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ։
Ապրիլի 25-ին ժամը 08։00-ից մինչև ապրիլի 26-ի ժամը 01։00-ն փակ են լինելու Հանրապետության հրապարակ տանող բոլոր փողոցները։





