AM
27 Ապրիլ 2026 - 06:37 AMT

Արսեն Հարությունյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը (61 կգ) նվաճել է բրոնզե մեդալ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացած Եվրոպայի առաջնությունում։

Բրոնզե մեդալի համար գոտեմարտում 61 կգ քաշային հայ մարզիկը հաղթել է բելառուս մարզիկ Դմիտրի Շամելին (7:2), հայտնում է Sputnik Արմենիան:

Սա Արսեն Հարությունյանի յոթերորդ մեդալն է Եվրոպայի առաջնությունում։ Նա նվաճել է չորս ոսկե, մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալ։