AM
27 Ապրիլ 2026 - 09:32 AMT

Ապրիլի 29-ին Երևանում՝ տոնական շուրջպար 7 շրջանով, պարային ֆլեշմոբեր

Ապրիլի 29-ին Երևանը կվերածվի մեծ բեմի «Արի՛, պարի՛» նախաձեռնության շրջանակում, որը մեկ տոնում համախմբելու է մոտ 4000 պարողի։ Միջոցառումների նպատակն է ներկայացնել հայկական պարարվեստի ուժն ու գեղեցկությունը, հայտնում է Զբոսաշրջության կոմիտեն:

Նախատեսվում են տոնական շուրջպար 7 շրջանով, պարային ֆլեշմոբեր:

«Մասնակցում են պետական և հանրահայտ պարային խմբեր, ուսումնական հաստատություններ և մարզային համույթներ՝ միասին ստեղծելով լայնամասշտաբ մշակութային իրադարձություն։

Միջոցառումները կանցկացվեն Երևանի կենտրոնական հատվածներում.

16:00 — Հանրապետության հրապարակ` «Տոնական շուրջպար 7 շրջանով»

18:00 — Պարային ֆլեշմոբեր՝ Հյուսիսային պողոտա, Շառլ Ազնավուրի հրապարակ և այլ վայրեր

19:00 — Ազատության հրապարակ՝ եզրափակիչ միջոցառում:

«Միացի՛ր, պարի՛ և դարձիր հայկական պարի կենդանի կրողը»,- ասված է հաղորդագրությունում։