Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը դարձել է Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» կազմում` նվաճելով իր առաջին տիտղոսը։
Ֆուտբոլի Սերբիայի առաջնության 33-րդ տուրում Դեյան Ստանկովիչի գլխավորած թիմը սեփական խաղադաշտում 3։0 հաշվով հաղթել է «Պարտիզանին» և ժամանակից շուտ ապահովել չեմպիոնի կոչումը, հայտնում է Factor.am-ը:
26-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել փոխարինման՝ հանդիպման 89-րդ րոպեին։
«Ցրվենա Զվեզդան» դարձել է Սերբիայի չեմպիոն արդեն 12-րդ անգամ։ Ընթացիկ մրցաշրջանում Նաիր Տիկնիզյանը մասնակցել է 20 խաղի և գրանցել 4 գոլային փոխանցում։





