AM
28 Ապրիլ 2026 - 07:30 AMT

Ոգեշնչված լեգենդով. Նոր Cayenne Coupé Electric

Porsche-ն ընդլայնում է իր ամենագնացների մոդելային շարքը: Ոգեշնչված 911-ի լեգենդար կառուցվածքով և տանիքի բնորոշ «flyline» ուրվագծով՝ նոր Cayenne Coupé Electric մոդելները համադրում են հզոր համամասնությունները բացառիկ էլեկտրական կատարողականության հետ։ Թե՛ արտաքնապես, թե՛ տեխնիկապես սրանք SUV դասի ամենատպավորիչ և սպորտային ավտոմեքենաներից են։ Շուկա մուտք գործելու պահին հասանելի կլինեն ուժային համակարգի երեք տարբերակներ՝ մինչև 850 կՎտ (1156 ձիաուժ) հզորությամբ։

Շտուտգարտ: Cayenne Coupé նոր մոդելներում տպավորիչ արտաքինը ներդաշնակորեն համադրվում է 911-ի լեգենդար տանիքի ուրվագծի հետ, որը Porsche-ի դիզայներական լեզվով հայտնի է որպես «flyline»։ Coupé-ի կառուցվածքային տարբերությունները սկսվում են դիմապակուց և առջևի հենասյուներից, որոնք նախագծվել են հատուկ այս մոդելի համար՝ ընդգծելով դրա ինքնատիպ ու դինամիկ կերպարը։

«Տանիքի սահուն իջնող գիծն ու ատլետիկ հետնամասն առանձնակի դինամիկ տեսք են հաղորդում Cayenne Coupé-ին՝ հաղորդելով առանձնահատուկ դինամիկ և սպորտային կերպար», – նշել է Style Porsche-ի էքստերիերի դիզայնի բաժնի ղեկավար Թոմաս Ստոպկան:

Ադապտիվ սփոյլերը կատարելապես ինտեգրված է թափքի դիզայնին, իսկ հետևի պատուհանի աննկատ միացումներն ու թափքի հետ նույն հարթության վրա գտնվող տեղադրումը ավտոմեքենային հաղորդում են առավել հստակ ու ժամանակակից տեսք։

«Հստակ ուրվագծերը, լայն համամասնություններն ու կողային պատուհանների փայլուն սև շրջանակները ստեղծում են մի դիզայն, որտեղ յուրաքանչյուր մանրուք ընդգծում է ավտոմեքենայի սպորտային էությունը։ Իր ինքնատիպ ու հստակ ընդգծված բնավորությամբ՝ նոր Cayenne Coupé Electric-ն իրական սպորտային ավտոմեքենա է՝ բոլոր առումներով», – նշել է Ստոպկան։

Կուպեի կառուցվածքը՝ սահուն իջնող գծով, նպաստում է աերոդինամիկ հատկությունների բարելավմանը։ Նոր մոդելի աերոդինամիկ դիմադրության գործակիցը (cd) կազմում է 0.23 (SUV տարբերակինը՝ 0.25): Սա թույլ է տալիս Cayenne Coupé Electric-ի ընթացքի պաշարն (WLTP) ավելացնել մինչև 18 կիլոմետրով, հասցնելով այն ընդհանուր 669 կմ-ի, կախված կոնկրետ մոդելից: Porsche Active Aerodynamics համակարգը ներառում է այնպիսի լուծումներ, ինչպիսիք են օդի հոսքը կարգավորող հովացման փեղկերը և ադապտիվ հետևի սփոյլերը:

Սպորտային համամասնություններ՝ բացառիկ ամենօրյա գործնականությամբ

4985 մմ երկարությամբ և 1980 մմ լայնությամբ (առանց հայելիների) ամբողջովին էլեկտրական Cayenne Coupé-ն ունի նույն երկարությունն ու լայնությունը, ինչ SUV տարբերակը։ Սակայն ավտոմեքենայի ամենաբարձր կետը 24 մմ-ով ավելի ցածր է և կազմում է 1,650 մմ։ Չնայած իր սպորտային կառուցվածքին՝ Coupé-ն առանձնանում է բարձր գործնականությամբ․ բեռնախցիկի ծավալը կազմում է 5341-ից մինչև 1,347 լիտր, իսկ առջևի բեռնախցիկը տրամադրում է լրացուցիչ 90 լիտր տարողություն։

Հետևի նստատեղերը, որոնք հասանելի են ինչպես երկտեղանի, այնպես էլ 2+1 դասավորությամբ, երկու ուղղությամբ էլեկտրակարգավորվող են։ Ինչպես SUV տարբերակի դեպքում՝ հասանելի է նաև քարշակման համակարգ, իսկ քարշակման հնարավորությունը հասնում է մինչև 3.5 տոննայի։ Այն հաճախորդների համար, ովքեր իրենց ավտոմեքենայից ակնկալում են ավելի բարձր ամրություն և արտաճանապարհային ունակություններ, Coupé-ի համար հասանելի է նաև Off-road փաթեթը։

Մեկնարկային երեք մոդել

Էլեկտրական Cayenne Coupé-ները հասանելի են հզորության նույն երեք տարբերակներով, ինչպես Cayenne Electric ամենագնացները, և արդեն հասանելի են պատվերների համար:

Cayenne Coupé Electric. հզորությունը՝ 300 կՎտ (408 ձիաուժ), Launch Control համակարգով առավելագույն հզորությունը՝ 325 կՎտ (442 ձիաուժ), թափառքը 0–100 կմ/ժ՝ 4,8 վայրկյանում, առավելագույն արագությունը՝ 230 կմ/ժ։ Գինը Գերմանիայում՝ սկսած 109,000 եվրոյից։

Գերմանական շուկայի համար նշված բոլոր գները ներառում են 19% ԱԱՀ և տվյալ երկրի համար նախատեսված հատուկ համալրումը:

Cayenne S Coupé Electric. հզորությունը՝ 400 կՎտ (544 ձիաուժ), Launch Control համակարգով առավելագույն հզորությունը՝ 490 կՎտ (666 ձիաուժ), թափառքը 0–100 կմ/ժ՝ 3,8 վայրկյանում, առավելագույն արագությունը՝ 250 կմ/ժ։ Գինը Գերմանիայում՝ սկսած 130,300 եվրոյից։

Cayenne Turbo Coupé Electric. հզորությունը՝ 630 կՎտ (857 ձիաուժ), Launch Control համակարգով առավելագույն հզորությունը՝ 850 կՎտ (1,156 ձիաուժ), թափառքը 0–100 կմ/ժ՝ 2,5 վայրկյանում, առավելագույն արագությունը՝ 260 կմ/ժ։ Գինը Գերմանիայում՝ սկսած 168,500 եվրոյից։

Կախոցների համակարգերի ընտրությունը համապատասխանում է SUV մոդելների շարքին: Coupé տարբերակը հիմնական (բազային) համալրմամբ արդեն իսկ հագեցած է ադապտիվ պնևմատիկ կախոցով՝ Porsche Active Suspension Management (PASM) համակարգով: Cayenne S Coupé Electric-ի և Cayenne Turbo Coupé Electric-ի համար որպես հավելյալ օպցիա հասանելի է Porsche Active Ride ակտիվ կախոցը: Բացի այդ, բոլոր մոդելների համար հասանելի է հետևի առանցքի ղեկային կառավարման համակարգը, որը հնարավորություն է տալիս անիվները շրջելու մինչև հինգ աստիճան՝ ապահովելով առավելագույն մանևրողականություն։

800 Վ տեխնոլոգիայի շնորհիվ Cayenne Coupé Electric-ը կարող է լիցքավորվել մինչև 390 կՎտ հզորությամբ՝ DC (հաստատուն հոսանքի) արագ լիցքավորման կայաններից, իսկ հատուկ պայմաններում՝ նույնիսկ մինչև 400 կՎտ:

Cayenne-ի լիցքավորման հզորությունը հատուկ պայմաններում՝ (CCS արագ լիցքավորման կայաններից > 400 կՎտ, > 850 Վ, > 520 Ա), լիցքի սկզբնական մակարդակը 45% – 48% և 40°C – մարտկոցի ջերմաստիճանը՝ 42°C: Հաստատուն հոսանքով (DC) լիցքավորման առավելագույն հզորությունը՝ 10%-ից մինչև 80% լիցքավորման ժամանակ (օպտիմալ պայմաններում) կազմում է 390 կՎտ (CCS արագ լիցքավորման կայան՝ > 390 կՎտ, > 850 Վ, > 520 Ա, մարտկոցի ջերմաստիճանը՝ 15°C, լիցքի սկզբնական մակարդակը՝ 9% և մնացորդային ընթացքի պաշարը՝ < 60 կմ):

Ավտոմեքենայի հիմնական ներկառուցված լիցքավորիչն ապահովում է մինչև 11 կՎտ AC (փոփոխական հոսանքի) լիցքավորման արագություն, իսկ որպես օպցիա հասանելի է նաև 22 կՎտ հզորությամբ տարբերակը:

Ընդլայնված ստանդարտ համալրում և օպցիոնալ «Lightweight Sport» փաթեթ

Cayenne Coupé Electric-ը ժառանգել է SUV մոդելների Porsche Driver Experience համակարգը՝ առաջարկելով թվային և վարորդակենտրոն կառավարման հայեցակարգ։ Այն բնորոշվում է էկրանների ընդարձակ մակերեսով, որը ներառում է լիովին թվային սարքավորումների վահանակը, կենտրոնական Flow Display-ը, ինչպես նաև ուղևորի համար նախատեսված էկրանը և ԼԻ (AR) տեխնոլոգիայով պրոյեկցիոն էկրանը՝ որպես օպցիա։ Թվային և անալոգային կառավարման տարրերը ներդաշնակորեն լրացնում են միմյանց, իսկ դրանց էրգոնոմիկ լուծումներն ապահովում են առավելագույն հարմարավետություն։ Porsche Digital Interaction տեխնոլոգիայի շնորհիվ հիմնական շեշտը դրված է անհատականացման և պարզ (ինտուիտիվ) կառավարման վրա։ Անհատականացվող վիդջեթները, էկրանի փոփոխվող թեմաները և երրորդ կողմի հավելվածների ինտեգրումը երաշխավորում են ժամանակակից և Ձեր նախասիրություններին հարմարեցված փորձառություն։

Շնորհիվ համայնապատկերային ապակե տանիքի (օպցիոնալ՝ Variable Light Control տեխնոլոգիայով) և Sport Chrono փաթեթի՝ Cayenne Coupé Electric-ի բազային համալրումն էլ ավելի ընդարձակ է, քան SUV տարբերակինը: Որպես լրացուցիչ օպցիա հասանելի է նաև «Lightweight Sport» փաթեթը, որը, կախված մոդելից, նվազեցնում է ավտոմեքենայի քաշը մինչև 17.6 կգ: Փաթեթը ներառում է թեթև կարբոնե տանիք, սպորտային կարբոնե ներդիրներ, հատուկ 22-դյույմանոց անիվներ և հատուկ մշակված անվադողեր: Սրահում գերակշռում են սպորտային ոճի տարրերը, օրինակ՝ նստատեղերի կենտրոնական հատվածները՝ դասական Pepita նախշով, Race-Tex գործվածքով երեսպատված առաստաղը և կարբոնե բաց ծակոտկեն մակերեսները: Ըստ ցանկության՝ «Lightweight Sport» փաթեթը կարելի է համակցել նաև սև կաշվե հարդարման և 2+1 հետևի նստատեղերի համակարգի հետ:

Լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև տեսանյութերի և լուսանկարների համար կարելի է այցելել Porsche Newsroom։

Այն դեպքում, երբ արժեքները տրվում են միջակայքի ձևով, դրանք չեն վերաբերում մեկ կոնկրետ տրանսպորտային միջոցի, և առաջարկվող ապրանքատեսակի մաս չեն կազմում: Դրանք նախատեսված են միայն տարբեր տեսակի տրանսպորտային միջոցների համեմատության համար և վերաբերում են Գերմանիայի շուկայի տեսականուն: Լրացուցիչ սարքավորումները և պարագաները (լրացուցիչ մասեր, անվադողերի ձևաչափեր և այլն) կարող են փոխել ավտոմեքենայի համապատասխան պարամետրերը, ինչպիսիք են՝ քաշը, դիմադրությունը ճոճմանը և աերոդինամիկան: Այս գործոնները՝ անկախ եղանակից, ճանապարհային պայմաններից և վարելու ոճից, կարող են ազդել ավտոմեքենայի վառելիքի/էլեկտրաէներգիայի սպառման, CO₂ արտանետումների, ընթացքի պաշարի և շահագործման բնութագրերի վրա:

Մեքենային ծանոթանալու համար կարող եք այցելել Պորշե Երևանի պաշտոնական կայք։