Հայաստանում իտալական «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիայի տեխնիկական տնօրեն Ջուզեպե Զապելան ժամանել է Երևան։
Նա այցելել է «Յուվենտուսի» ակադեմիայի երևանյան մարզաբազաներ ու հետևել ակտիվ շինարարության ընթացքին, հայտնում է Juventus Academy Armenia-ն։
Ապրիլի 29-ին, ժամը 12:00-ին տեղի կունենա պաշտոնական մամլո ասուլիս, որի ընթացքում կներկայացվեն ակադեմիայի առաջիկա ծրագրերը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Յուվենտուսի» երևանյան ակադեմիան բացվելու է օգոստոսին։ Այն կունենա 2 մարզաբազա Երևանում՝ մեկը Ավան վարչական շրջանում, իսկ մյուսը՝ «Հրազդան» ստադիոնի հարևանությամբ։





