Ապրիլի 29-ին Երևանում Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ժամը 14:00-17:30-ը կարգելվի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունը:
Փակ են լինելու Ամիրյան-Զաքյան, Արամի-Աբովյան, Արամի-Նալբանդյան, Տիգրան Մեծ-Մելիք Ադամյան խաչմերուկները, ինչպես նաև Վազգեն Սարգսյան փողոցը (Դեղատան փողոցից սկսած), հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:
Ապրիլի 29-ին «Արի՛, պարի՛» տոնական նախաձեռնության շրջանակում կանցկացվեն մի շարք միջոցառումներ։ Նախատեսվում են տոնական շուրջպար 7 շրջանով, պարային ֆլեշմոբեր: Մասնակցում են պետական և հանրահայտ պարային խմբեր, ուսումնական հաստատություններ և մարզային համույթներ:





