AM
29 Ապրիլ 2026 - 06:46 AMT

ՀՀ-ն ու Վրաստանը 2029–ին կհյուրընկալեն ՖԻՖԱ–ի երիտասարդական աշխարհի առաջնությունը

Հայաստանն ու Վրաստանը 2029–ին կհյուրընկալեն ՖԻՖԱ–ի երիտասարդական աշխարհի առաջնությունը, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Կանադայի Վանկուվեր քաղաքում կայացել է ՖԻՖԱ-ի Գործկոմի նիստը, որի ընթացքում հաղթող է ճանաչվել Հայաստանի ու Վրաստանի՝ մրցաշարը հյուրընկալելուհամատեղ հայտը։

Ֆեդերացիան այդ իրադարձությունը որակել է պատմական:

«Սա աննախադեպ իրադարձություն է հայկական ֆուտբոլի համար։Առաջին անգամ մեր երկիրը կհյուրընկալի համաշխարհային մակարդակի խոշորագույն ֆուտբոլային մրցաշար, ինչը վկայում է միջազգային հանրության մեծ վստահության մասին:

Սա անգնահատելի նվեր է հայ երկրպագուին, հայկական ֆուտբոլի սիրահարներին և, իհարկե, պատանի ֆուտբոլիստներին, ովքեր հնարավորություն կունենան սեփական հարկի տակ զգալու Աշխարհի առաջնության շունչը և երազելու մեծ հաղթանակների մասին։

Սա մեր բոլորի հաղթանակն է։ Բարիգալուստ Աշխարհի առաջնություն, բարի գալուստ Հայաստան և Վրաստան։ Պատրաստվենք միասին ընդունելու աշխարհի ուժեղագույն երիտասարդական թիմերին»,-ասվում է հաղորդագրության մեջ: