Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևան քաղաքում մթնոլորտային օդի որակի ցուցանիշներն ապրիլի 21-27-ը ընկած ժամանակահատվածում։
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ, Նոր Նորքում՝ ապրիլի 24-ին, Արաբկիրում` ապրիլի 27-ին, Շենգավիթում՝ չի գերազանցել։
Ազոտի երկօքսիդի մակարդակը նույնպես որոշ հատվածներում անցել է թույլատրելի շեմը․ Նոր Նորքում այն գերազանցել է սահմանված նորմը ամբողջ շաբաթվա ընթացքում, Կենտրոնում՝ ապրիլի 22-23-ը և 26-27-ը, Արաբկիրում՝ ապրիլի 22-ին, մինչդեռ Շենգավիթում չի արձանագրվել նման գերազանցում։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը դիտարկվող ամբողջ ժամանակահատվածում չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։





