AM
30 Ապրիլ 2026 - 08:10 AMT

ՔԿՀ այցելած փաստաբանի նոթբուքից 7 բջջային հեռախոս է հայտնաբերվել

Արմավիր քրեակատարողական հիմնարկում զննության ընթացքում բացահայտվել է փաստաբանի կողմից արգելված իրերի տեղափոխման դեպք։

Ապրիլի 29-ին՝ ժամը 12:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձին այցելած փաստաբան Նելլի Մինասյանի նոթբուքը, որը կասկած է հարուցել և ստուգվել է նաև ռենտգեն սարքի միջոցով։

Ստուգման ընթացքում արձանագրվել է, որ առկա են համակարգչի բաղադրիչ չհանդիսացող առարկաներ։ Նոթբուքի քանդման արդյունքում դրա միջից հայտնաբերվել են 7 բջջային հեռախոս։

Փաստաբանը ենթարկվել է կրկնակի վարչական պատասխանատվության՝ 500,000 ՀՀ դրամի չափով տուգանքի։

Նա նախկինում՝ 2025 թվականի դեկտեմբերի 5-ին, արդեն ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր փոխանցելու համար։