Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի արարողակարգային միջոցառումների անցկացման ընթացքում մայիսի 2-5-ը Երևանում փակ կլինեն մի շարք փողոցներ։
ՆԳՆ-ն ներկայացրել է ցանկը:
Մայիսի 2-ին՝ ժամը 7։30-13։00 փակ են լինելու.
Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց տանող ճանապարհահատվածը,
Քըրք Քըրքորյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ուղղությունը,
Հանրապետության հրապարակը,
Աբովյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ հատվածը,
Մաշտոցի պողոտայից և Գրիգոր Լուսավորչի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող հատվածները,
Ագաթանգեղոսի – Գրիգոր Լուսավորչի – Արշակունյաց պողոտա խաչմերուկից Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությունը,
Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց ընկած հատվածը,
Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը,
Պարբերաբար սահմանափակվելու է երթևեկությունը Իսակովի պողոտայում։
Մայիսի 3-ին․
ժամը 9:30-ից 19:30-ը պարբերաբար սահմանափակվելու է երթևեկությունը Իսակովի պողոտայում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մայրաքաղաքի կենտրոն տանող ուղղությամբ։
Ժամը 18:00-20:00 փակ է լինելու Լեոից-Ձորափ հատվածը։
Ժամը 18:00-ից 19:30-ը փակ են լինելու՝ Հանրապետության հրապարակը և հրապարակ տանող ուղղությունները՝ Ամիրյան – Զաքյան և Սայաթ-Նովա – Աբովյան խաչմերուկներից, Գրիգոր Լուսավորչի փողոցը՝ Մաշտոցի պողոտայից և Զաքյան փողոցից, ինչպես նաև Ագաթանգեղոսի – Գ. Լուսավորչի – Արշակունյաց խաչմերուկից Լուսավորչի փողոց ընկած հատվածը,
Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց տանող ճանապարհահատվածը,
Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը։
Ժամը 18:00-ից 23:00-ը երթևեկությունը սահմանափակվելու է Բաղրամյան պողոտայից Պռոշյան և Դեմիրճյան փողոցներ տանող հատվածներում,
Պարոնյան-Ձորափի փողոց խաչմերուկից Պռոշյան փողոց տանող ճանապարհահատվածում։
Մայիսի 4-ին՝
ժամը 7:00-ից 19:00-ն փակ են լինելու.
Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց տանող ճանապարհահատվածը,
Քըրք Քըրքորյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ուղղությունը։
Ժամը 7:00-ից 10:30-ն փակ են լինելու նաև Հանրապետության հրապարակը,
Աբովյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ հատվածը,
Մաշտոցի պողոտայից և Գրիգոր Լուսավորչի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող հատվածները,
Ագաթանգեղոսի – Գրիգոր Լուսավորչի – Արշակունյաց պողոտա խաչմերուկից Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությունը,
Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց ընկած հատվածը,
Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը։
Մայիսի 5-ին՝
ժամը 8:00-ից 12:00-ն փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող բոլոր փողոցները, Շահումյան հրապարակից դեպի Հաղթանակի կամուրջ ընկած ճանապարհահատվածը,
Աթենքի փողոցը, Ծիծեռնակաբերդի խճուղին, Մաշտոցի պողոտան, Սայաթ-Նովայի պողոտան, Աբովյան փողոցը, Բաղրամյան փողոցը։
Ժամը 16:30-ից 17:30-ն երթևեկությունը սահմանափակվելու է Բաղրամյան պողոտայում, Օրբելի, Կիևյան, Հալաբյան փողոցներում։
Երթևեկությունը պարբերաբար սահմանափակվելու է Իսակովի պողոտայում՝ Հաղթանակ կամրջից «Զվարթնոց» օդանավակայան տանող ուղղությամբ։
ՆԳՆ-ից հորդորել են հետևել ոստիկանության ցուցումներին՝ քաղաքացիներից հայցելով ներողամտություն առաջացած անհարմարությունների համար։
Հայաստանում մայիսի 3-5-ը նախատեսված են լայնամասշտաբ միջոցառումներ՝ ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովը, ՀՀ-ԵՄ գագաթնաժողովը և «Երևանյան երկխոսություն» նախաձեռնությունը, բազմաթիվ օտարերկրյա պատվիրակությունների մասնակցությամբ։





