AM
1 Մայիս 2026 - 09:14 AMT

«Ոսկե ծիրանը» կմեկնարկի հուլիսի 12-ին

Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի անցկացվելու է հուլիսի 12-19-ը, հայտնում է կինոփառատոնի մամուլի ծառայությունը:

Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի և այլն) կինոփառատոններից:

«Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին»,- ասված է հաղորդագրությունում։