Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակության տվյալները ապրիլի 18-24-ն ընկած ժամանակահատվածում։
4 քաղաքում փոշու մակարդակը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Վանաձոր քաղաքում գերազանցումները գրանցվել են Ծատուրյան փողոցի հարակից տարածքում՝ ապրիլի 18-ին և 22-23-ին, Հերացի փողոցի մոտակայքում՝ ապրիլի 20-ին և 22-ին, ինչպես նաև Վարդանանց փողոցի հատվածում՝ ապրիլի 18-ին։
Ալավերդի քաղաքում փոշու թույլատրելի մակարդակի գերազանցում արձանագրվել է Սայաթ-Նովա փողոցում՝ ապրիլի 21-ին և 24-ին, մինչդեռ Դեբեդի փողոցի հարակից տարածքում և Սանահին սարահարթում նման դեպքեր չեն գրանցվել։
Գյումրի քաղաքում բարձր ցուցանիշներ արձանագրվել են ապրիլի 18-19-ը և 21-24-ը ընկած օրերին։
Հրազդան քաղաքում նման գերազանցում գրանցվել է ապրիլի 20-ին։





