AM
1 Մայիս 2026 - 12:46 AMT

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Հանրապետության տարածքում մայիսի 1-ի ցերեկը, 2-6-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Քամինհարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևանում՝ մայիսի 1-ին կեսօրից հետո, 2-6-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։ Առաջիկա օրերին մայրաքաղաքում ցերեկը սպասվում է +22․․․+25 աստիճան: