AM
5 Մայիս 2026 - 06:43 AMT

Կանխատեսվում է գետերում ջրի մակարդակի բարձրացում

Մայիսի 4-ի երեկոյից սկսած և առաջիկա օրերին հանրապետության մի շարք գետերի ավազաններում՝ Արփա, Եղեգիս, Հրազդան, Մարմարիկ և Վեդի, սպասվել է ջրի մակարդակի զգալի բարձրացում՝ ամպրոպային տեղումների ազդեցությամբ, հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

Հնարավոր են վտանգավոր իրավիճակներ, այդ թվում՝ ափամերձ տարածքների ողողումներ, հատկապես Արենի-Եղեգնաձոր-Վայք, Հրազդան, Հանքավան, Աղավնաձոր և Ուրցաձոր հատվածներում։

ՆԳ նախարարի հանձնարարությամբ իրականացվել են իրազեկման միջոցառումներ, պատասխանատու ստորաբաժանումները կապ են հաստատել գործընկեր կառույցների հետ, իսկ փրկարարական ուժերը անցել են արտակարգ ծառայության ռեժիմի։

Քաղաքացիներին ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է խուսափել գետերին հարակից տարածքներում գտնվելուց և վտանգի դեպքում անմիջապես զանգահարել 112։