«Flyone Armenia»-ն մայիսի 4-ից մեկնարկել է Գյումրի–Սոչի–Գյումրի չվերթը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
«Այսօր իրականացվեց «Flyone Armenia»–ի Գյումրի–Սոչի ուղղության առաջին չվերթը»,– հայտնել են ընկերությունից։
Թռիչքները նախատեսվում են շաբաթական մեկ անգամ՝ յուրաքանչյուր երկուշաբթի։
Այս երթուղու գործարկման մասին հայտարարվել էր ապրիլի 23-ին։





