AM
5 Մայիս 2026 - 13:27 AMT

«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը կվերականգնվի

«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը կվերակառուցվի և ամբողջությամբ կբերվի նախնական տեսքի: Այդ մասին ասվել է քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում:

«Սա քաղաքի ամենահետաքրքիր կառույցներից մեկն է»,-ասվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:

Կինոթատրոնի ամառային դահլիճը երկար տարիներ փակ է և անմխիթար վիճակում: Այն վերակառուցելու մասին քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր դեռևս 2025-ի դեկտեմբերին: