Երևանի Շենգավիթ վարչական շրջանում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է։
ՆԳՆ ոստիկանությունից փոխանցել են, որ ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ, տեղեկացնում է Factor.am-ը:
ՔԿ մամուլի խոսանակ Կիմա Ավդալյանն էլ տեղեկացրել է, որ դեպքի փաստով սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ (Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մաս)։
Նա նշել է, որ կատարվում է նախաքննություն։
Ըստ կայքի՝ դեպքի վայրում հայտնաբերվել են արնանանման հետքեր, ծխախոտ և այլ իրեր։ Դեպքի վայրում գտնվող անձինք նշել են, որ մահացածը մոտ 40 տարեկան է։





