AM
5 Մայիս 2026 - 14:12 AMT

Կապահովվի տնային կալանքում գտնվող անձանց հանրակրթության իրավունքը

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Ազգային ժողովում ներկայացրել է նախագիծ, որը վերաբերում է տնային կալանքի տակ գտնվող անձանց կրթության իրավունքի ապահովմանը:

«Այսօր չունենք հնարավորություններ, որպեսզի երբ տնային կալանք է կիրառվում, սահմանափակում է դրվում հաղորդակցության, բացառություն սահմանվի, որպեսզի անձը հեռավար կարգով ստանա հանրակրթություն։ Հիմա սահմանում ենք համապատասխան կարգավորում»,- ասել է նա, հայտնում է Radar Armenia-ն:

Նախարարի ներկայացմամբ՝ առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է ստեղծել իրավական հիմք՝ նման դեպքերում կրթության շարունակականությունն ապահովելու համար։

Մեկ այլ նախագծով քրեական դատավարության շրջանակներում կնախատեսվեն դատաքննության հստակ ժամկետներ՝ քրեական գործը պետք է քննվի մեկ տարվա ընթացքում: Դատարանը կարող է պատճառաբանված որոշմամբ ոչ ավելի քան երկու անգամ երկարաձգել նշված ժամկետը՝ յուրաքանչյուր դեպքում առավելագույնը մեկ տարի ժամկետով։