AM
5 Մայիս 2026 - 15:10 AMT

Կաթողիկոսը հորդորել է հոգևորականներին արիությամբ դիմակայել փորձություններին

Մայիսի 5-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ընդունել է Սուրբ Խաչի երևման տոնին քահանայական կոչման արժանացած յոթ նորաօծ քահանաներին՝ Մայր Աթոռի ներկայացուցիչների ուղեկցությամբ։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են նորաօծ հոգևորականները, և նրանց համար հայցվել է Վեհափառ Հայրապետի օրհնությունն ու պատգամը։

Կաթողիկոսը պատգամել է հոգևորականներին արիությամբ դիմակայել փորձություններին

Նա անդրադարձել է քահանայական առաքելությանը՝ կարևորելով նվիրված և պատասխանատու ծառայությունը՝ ի նպաստ եկեղեցական կյանքի զորացման և ազգային առաջընթացի։

Վեհափառ Հայրապետը հորդորել է երիտասարդ հոգևորականներին լինել հետևողական և ամուր կամքի տեր, հոգևոր ուժով հաղթահարել բոլոր դժվարությունները և իրենց օրինակով ծառայել հավատացյալներին։

Նրա խոսքով՝ քահանաները պետք է առաջնորդվեն սիրո, զոհողության և հանձնառության սկզբունքներով՝ ամրապնդելով համայնքային կյանքը և պահպանելով Եկեղեցու հեղինակությունը։

Հանդիպման ավարտին Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է քահանաներին և նրանց նվիրել «Մաշտոց» ծիսարաններ։