Ծանրորդ Աննա Ամրոյանը դարձել է Եգիպտոսում անցկացվող երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն:
77 կգ քաշային կարգում հանդես եկող Ամրոյանը հաջողությամբ բարձրացրել է 100 կգ, 104 կգ և 106 կգ։ Հրում վարժությունում նա գլխավերևում պահել է 128 կգ, 132 կգ և 134 կգ, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան:
Երկամարտում գրանցած 240 կգ արդյունքով Աննա Ամրոյանը դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության չեմպիոն։





