AM
8 Մայիս 2026 - 06:44 AMT

Երևանի 4 վարչական շրջանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային նորմերը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակի վերաբերյալ ապրիլի 28-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածի տվյալները։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾️ Կենտրոնում՝ ապրիլի 28-30-ը և մայիսի 3-4-ը,

◾️ Նոր Նորքում՝ ապրիլի 29-30-ը և մայիսի 2-ին,

◾️ Արաբկիրում՝ մայիսի 1-ին և 3-4-ը,

◾️ Շենգավիթում՝ մայիսի 4-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը ևս գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾️ Նոր Նորքում՝ ապրիլի 28-ին, 30-ին և մայիսի 2-3-ը,

◾️ Կենտրոնում՝ ապրիլի 28-30-ը և մայիսի 3-4-ը,

◾️ Արաբկիրում՝ ապրիլի 29-30-ը և մայիսի 1-4-ը,

◾️ Շենգավիթում՝ չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։