ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հաղթանակի օրվա նախօրեին շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի և ԱՊՀ մյուս երկրների ղեկավարներին։
ՌԴ նախագահը ուղերձներ է հղել նաև Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի ղեկավարներին, գրում է ՌԻԱ Նովոստին:
Նա շնորհավել է նաև Աբխազիայի և Հարավային Օսիայի ղեկավարներին:
«Այս օրը մենք երախտագիտության և հարգանքի տուրք ենք մատուցում մեր հայրերին և պապերին, որոնք ուս ուսի տված կռվել են ռազմաճակատում և աշխատել թիկունքում՝ անհաշվելի զոհերի ու զրկանքների գնով մոտեցնելով նացիստական զավթիչների նկատմամբ երկար սպասված հաղթանակը», -ասվում է ուղերձում:
Պուտինը շնորհակալություն է հայտնել այդ երկրներում բնակվող վետերաններին և թիկունքի աշխատողներին՝ նրանց սխրանքի համար, մաղթել առողջություն և երկարակեցություն։
Նա նաև կոչ է արել Վրաստանի և Մոլդովայի քաղաքացիներին ապագա սերունդներին փոխանցել ժողովուրդների միջև բարեկամության ավանդույթները և պահպանել ընդհանուր հաղթանակի հիշատակը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք Մայիսի 9-ի շքերթին: Այդ մասին նա ասել է կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում: Նա նշել է, որ այդ մասին նախապես տեղեկացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին իր վերջին այցի ժամանակ:





