AM
11 Մայիս 2026 - 07:52 AMT

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Հանրապետության տարածքում մայիսի 11-15-ը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև«բ» անձրև և ամպրոպ«/բ», տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Քամին` հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 11-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևանում մայիսի 11-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 12-15-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։

Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը մայիսի 11-ի ցերեկային ժամերին կհասնի + 27-ի, իսկ երեկոյան՝ 18-20 աստիճանի։