ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հաղորդում կներկայացնի դպրոցում և բուհում քաղաքական քարոզչության մասին: Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
Նրա խոսքով՝ 3 ահազանգ է ստացվել:
«Ստացել ենք երեք ահազանգ ուսումնական հաստատություններում՝ դպրոցներում և բուհում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասին։ Երեք ահազանգն էլ վաղը կուղարկվեն դատախազություն։ Նմանատիպ խնդիրներ նկատելու դեպքում խնդրում եմ գրել ինձ կամ նախարարության էլեկտրոնային փոստին։
Կրթական հաստատությունները կրթության համար են։ Ով չի հասկացել՝ կհասկացնենք»,- գրել է նախարարը։
Նայիսի 6-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարն Ազգային ժողովում հայտարարել է, որ եթե ՀՀ կրթական հաստատություններում բացահայտվեն նախընտրական քարոզչության դեպքեր, օրենքի ամբողջ խստությամբ պատիժ կլինի։ Նա զգուշացրել է` կարող են լինել ընդհուպ մինչև աշխատանքից ազատումներ, մանկավարժական գործունեության իրավունքից զրկվելու դեպքեր։





