Վահե Հովեյանը (80 կգ) դարձել է ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնության հաղթող։ 15-ամյա մարզիկը հունահռոմեական ոճի եզրափակչում ընդամենը մեկ րոպեում 8:0 հաշվով առավելության է հասել հունգարացի մրցակցի նկատմամբ և նվաճել ոսկե մեդալ։
Ավելի վաղ Ալեքսան Շալջյանը (92 կգ) կիսաեզրափակչում 6:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի Զոհրաբ Սաֆարովին և դուրս եկել առաջնության եզրափակիչ, հայտնում է Sputnik Արմենիան:
Զավեն Մեժլումյանը (65 կգ) եզրափակչում 3:6 հաշվով զիջել է ռուսաստանցի Ասլան Ձուևին և դարձել արծաթե մեդալակիր, իսկ 55 կգ քաշային Գեղամ Եղիազարյանը և 48 կգ քաշային Արարատ Ավետիսյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ։
Ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Բուլղարիայի Սամոկով քաղաքում՝ մայիսի 11-17-ը։ Մայիսի 15-ին մրցագորգ են դուրս գալու ազատ ոճի ըմբիշները։





