Հայաստանում կրկին արձանագրվել է դեղամիջոցի կեղծ սերիայի վերաբերյալ ահազանգ, հայտնում է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։
«Մայիսի 11-ին «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ստացված գրության համաձայն՝ Հոֆման-Լա Ռոշ ընկերությունը տեղեկատվություն է տրամադրել «Պերջետա» (պերտուզումաբ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 30մգ/մլ, ապակե սրվակ 14մլ դեղի N7796 սերիայի կեղծման դեպքի վերաբերյալ»,–ասված է հաղորդագրության մեջ։
ԱԱՏՄ-ից հորդորել են զգոն լինել և հրաժարվել N7796 սերիայով դեղամիջոցի կիրառումից։
«Պերջետա» դեղամիջոցը քաղցկեղի դեմ պայքարի միջոց է և արժե 999 հազար դրամ, գրում է Sputnik Արմենիան:
Փետրվարին ևս տեղեկություն էր ստացվել հակաքաղցկեղային թանկարժեք «Ավաստին» դեղամիջոցի կեղծման դեպքի մասին։





